Ղավալ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուլիչային խմբին պատկանող փայտյա փողային նվագարանն ուղղաձիգ փող է, որը բերանի մասում լայն է, իսկ դեպի ներքև աստիճանաբար նեղանում է: Փողը ձևավոր հղկվածք ունի, բերանի մասում ուռուցիկ է, վզիկի մոտ՝ քիչ նեղացող, ավելի ներքև՝ 4 փորագիր շրջագոտի է արված, ապա նորից՝ ուռուցիկ, ծայրին՝ փայտե շրջագիծ, ներքևում՝ ուռուցիկ՝ նեղ փորագիր շրջագոտի, որից հետո հարթ է և նեղացող: Փողի ծայրին ընդգծված շրջագոտի է արված: Բերանի մասում փողի բաց փչանցքը առջևից փայտյա կտորով փակված է, հետևի մասում՝ փոքր, բաց շեղբ է թողնված՝ փչելու համար, որի ուղղությամբ, դեպի ներքև, վզիկի մոտ ուղղանկյունաձև լեզվակ է փորված: Ձևավոր, ուռուցիկ մասից ներքև, երեսի կողմնում բացված է 6 ձայնանցք, որոնց դիրքը հավասարաչափ է: Նվագարանը շագանակագույն է, լաքապատված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դոնի Ռոստով, Չալդըր գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-1950-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  28.7 Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 2 Նվիրատու՝  Թորոս Մկրտչի Պետրոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6246 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-152