Ձվաձև նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կուբիստական ոճավորումով: Շագանակագույն ֆոնին՝ ուղղահայաց դիրքով դեղնականաչավուն, ձվաձև ձգված պատկերի առաջին պլանում գավաթ՝ կիսակլոր բռնակով, թափանցիկ, բարձր, դեպի վերև փոքր-ինչ նեղացող վզիկով: Ձախից շագանակագույն ծխամորճ: Երկրորդ պլանում՝ ուղղահայաց դիրքով բացված գրքի թերթեր: Աջից տարբեր դիրքով դրված երկու գիրք: Հետին պլանում բարձրահարկ շինություններ հիշեցնող բազմաթիվ գունային հարթությունների կոմպոզիցիա: Նկարի ընդհանուր կոլորիտը՝ դեղինի, դեղնականաչավունի, շագանակագույնի, կապտականաչի երանգներ: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  49,5 x 40 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 7 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 7