«Ձմեռը Երևանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Պատկերված է Երևան քաղաքից մի հատված ձմռան պահին: Միահարկ տներն ու այգիները պատված են ձյունով: Կտավը ավարտվում է ձյունածածկ Արարատի պատկերմամբ: Ձախից ներքևում լատինատառ գրություն «P. Terlemezian, 1929»: Հեղինակ՝  Թերլեմեզյան Փանոս Պողոսի /1865 - 1941/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  54 x 100 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 966