Ձեռնոցներ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մասնագիտական հանդերձանք/համազգեստ Տեսակ/ժանր՝  Զինվորական Թանգարան՝  «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան Նկարագրություն ՝  Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Ստեփանյանի ձեռնոցներն են, որոնք գործել է կինը: Ձեռնոցները մոխրագույն թելից են, վրան դեղին թելով ասեղնագործված է հավերժության նշանը: Նյութը՝  Բրդյա թել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՀՀՄՊ Հիմնական հաշվառանիշ՝  8013 Բաժնեհաշվառանիշ՝  795