Ձեռնարկ հայոց պատմության

Ձեռնարկ հայոց պատմության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ձեռնարկ հայոց պատմութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ձեռնարկ հայոց պատմութեան. Միջին դար. Յարմարեցրեց Հայոց Ծխ. դպրոց. ծրագրին Տ. Տէր- Գրիգորեանց Ուսուց. Բագ. Հ. Հռիփ. օր. դպր. Руководство къ Армянской исторiи (среднiе века) приспособлено къ программе арм. церк.-прих. школъ Т. Теръ- Григорьянцемъ. Баку, Типогрaфiя газеты «Баку», 1913: Կազմը հարդագույն ստվարաթղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը, աջ մասում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր կնիքը /երևում է շատ թույլ/: Կռնակը մուգ կապույտ գործվածքից է: Ֆորզացները խունացած հարդագույն բարակ թղթից են, առաջին ֆորզացի վերևի մասում կա հասարակ մատիտով մակագրություն՝ «Թումանեան»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Կազմող՝  Տեր-Գրիգորյանց Տ. Էջ՝  204 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/471