Ձեռագործ նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Շրջանաձև կտրված կտորի վրա արված հարթակար ձեռագործ, որի համար օգտագործված է հիմնականում կարմիր, նաև սև, կանաչ, դեղին և թանաքագույն թելեր: Կենտրոնի վեցաթերթ փոքրիկ կանաչ ծաղկից դուրս է գալիս ութաթերթ քառագույն ծաղիկը, որն իր գունային համադրությամբ հիշեցնում է կրակ: Ձեռագործի կոմպոզիցիան ավարտվում է սեղանաձև ութաթերթ ծաղիկով, որի յուրաքանչյուր թերթիկի մեջ կան երկու իրար միացնող դեղին փոքրիկ եռանկյունիներ։ Նյութը՝  կտոր, թել Տրամագիծ (սմ)՝  11.5 Նվիրատու՝  Յուսի Ֆլեմինգ Բյորն Հեղինակ՝  Մուշի գերմանական որբանոցի սանուհիներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն, Մուշ Հայտնաբերման վայրը՝  Նորվեգիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1960 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  137ա