Ձեռագործ գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Բրդյա գույնզգույն թելերով հյուսված, ճարմանդը կաշվից է՝ մետաղե երեք օղակներով, որոնցից մեկը չկա, գոտու մի ծայրը վերջանում է թելափնջով: Գոտին գործել է Անթուրայի որբանոցի սան Հարություն Գրիգորի Ալբոյաճյանը, ծնված 1904թ. Հալեպի նահանգի Մարաշի գավառի Ֆընդըջըկ գյուղաքաղաքում: Անթուրայի որբանոցում Հարությունը բռնի կրոնափոխվում է և անվանափոխվում՝ դառնալով Շուքրու 585։ Շյուքրու-Հարությունն Անթուրայի որբանոցում գոտիններ է պատրաստել և: Իր հուշերում Հարություն Ալպոյաճյանը գրում է, որ առաջին անգամ, երբ որոշում է գոտի պատրաստել, թելերը վերցնում է մաշված գուլպաներից, իսկ որպես գործիք օգտագործում է լարից պատրաստված ասեղը: Պատանի որբի կողմից պատրաստված գոտիների համբավը տարածվում է որբանոցում և դրա սահմաններից դուրս, և Շյուքրուն սկսում է պատվերով աշխատել և անգամ դրամ վաստակել: Շյուքրու-Հարությունը՝ որպես հիշատակ, պահել է այդ գոտին, որը նրան հիշեցնում էր Անթուրայի թուրքական որբանոցում անցկացրած որբության դաժան օրերը: Նյութը՝  բուրդ, կաշի, մետաղ Լայնություն (սմ)՝  6 Երկարություն (սմ)՝  172 Նվիրատու՝  Անժելա Ալբոյաճյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անթուրայի որբանոց, Օսմանյան կասյրություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916-1918 թթ. Վարպետ՝  Հարություն Գրիգորի Ալբոյաճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  72ա