Ձեռագործ գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Ձեռագործ գոտի Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Տղամարդու տարազի մաս: Գոտին ունի երկու մետաղական ճարմանդ (2,3 x 2 սմ), երկու կաշվե ամրակ (26 x 1,5 սմ) և վերջում՝ ծոպ (27 սմ): Գոտին ներսից ունի թելով (77,5 սմ) կառավարվող գաղտնի գրպան (59 սմ): Պատկանել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սարգիս Կէոզուպուլուքյանին (ծնվ. ≈1895 թ. Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքում): Նա մասնագիտությամբ ոսկերիչ է եղել: Ցեղասպանության տարիներին գոտու գաղտնի գրպանում թաքցրել է ոսկիներ, փախել է ԱՄՆ, իսկ 1919-ին զինադարից հետո եկել է Կ. Պոլիս, որտեղ ծանոթացել է կնոջ՝ Արտեմիսի հետ, ով ծագումով Սինոպից էր (Տրապիզոնի նահանգ): Սարգիսը մահացել է 1961թ. Կ. Պոլսում: Նյութը՝  թել, կաշի, մետաղ Երկարություն (սմ)՝  211 Նվիրատու՝  Շնորհք քահանա Չեքիճյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  290