Ձեռագործ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Հելունագործ, սպիտակ, շրջանաձև։Մեծ եղեռնը վերապրած Երինազ Մելոյանի հայրը՝ Քաջբերունի Մելոյանը, երկու եղբայրների հետ մինչև 1915թ. սպանվում է թուրք զինվորների կողմից: Ընտանիքը տարագրվում է Խնուսից: 1920-ական թթ. Երինազի խնամակալը՝ հորեղբոր կինը, տանում է Գյումրիի ամերիկյան որբանոց (Պոլիգոն): Որբանոցում մի ամերիկուհուց սովորում է ձեռագործություն: Նա հորեղբոր աղջկա հետ գիշերով փախչում է որբանոցից, որպեսզի ԱՄՆ չտանեն: Հեղինակ՝  Մեծ եղեռնը վերապրած Երինազ Մելոյան (Մուրադյան, ծնված 1913թ. Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ, Գուզալ գյուղում) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998-99թթ. Նվիրատու՝  Ռիմա Մուրադյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  175