Ձեռագիր(2004)

Ձեռագիր(2004)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնածիրանագույն չեզոք ֆոնին՝ խաչաձև հորինվածք: Կենտրոնում կողքից պատկերված աղջնակ՝ 3/4 դիրքով, մինչ ծնկները հատվածով, նիհարավուն կազմվածքով, հագին սպիտակ բլուզ, կարմիր ժակետ, գլուխը՝ չալմայով փաթաթած: Երկար պարանոցով, մանր դիմագծերով, երկչոտ ու մտասույզ հայացքով, ձեռքերը որովայնի մոտ իրար միացրած: Աղջնակի ետևում վերացական գունային հորինվածք, խաչաձև լուծումով, պատկերային էլեմենտներով: Կենտրոնում՝ աղջնակի կրկծքավանդակի մոտ, երկու կնոջ ֆիգուր՝ ձեռքերը կրծքին խաչած: Աղջնակի գլխավերևում գրություն՝ «ես…..» և անհասկանալի ևս երեք բառ: Հեղինակ՝  Նորիկյան Գրիգոր(խաչան) (1943) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  101*73 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-802/1