Ձայներիզ՝ Մարգարիտ Հարությունյանի և Արամ Խաչատրյանի հարցազրույցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մ.Հարությունյանի հարցազրույցը Ա.Խաչատրյանի հետ՝ ձայնագրված մագնիտոֆոնի ձայներիզի վրա: Կոմպոզիտորը պատմում է իր Հայաստան կատարած առաջին այցի մասին, կիսվում է այդ ճանապարհորդությունից ստացած տպավորություններով, ինչպես նաև պատմում է Մոսկվայում Հայկական արվեստի առաջին տասնօրյակի, «Երջանկություն» բալետի ստեղծման, «Պեպո» կինոֆիլմի երաժշտության, Չարենցի հանճարեղության, Ա.Բեկնազարյանի հետ համագործակցության («Պեպո» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ) մասին: Ձայներիզը կտրտված է: Նյութը՝  ձայներիզ Նվիրատու՝  երաժշտագետ Մ.Գ. Հարությունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  268 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 152