Ձայնասկավառակի տուփ

Ձայնասկավառակի տուփ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձայնասկավառակների տուփը պատկանել է Ե. Չարենցի ընտանիքին: Ե. Չարենցի բանտարկությունից հետո ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով Չարենցի կինը` Իզաբելլան խնդրել է Ռեգինա Ղազարյանին պատեֆոնի հետ վաճառել այն: Ռեգինան Անժելա Մկրտումյանին ցանկացել է վաճառել, սակայն չի հաջողվել: Անցել են տարիներ, մահացել է Ա. Մկրտումյանը, մոռացվել է պատեֆոնը եւ տուփը: 1999-ին կարիքից դրդված Ա. Մկրտումյանի եղբայր Ալբերտ Մկրտումյանը վաճառքի է հանում պատեֆոնը տուփի հետ: Ճակատագրի բերումով Երեւանի վերնիսաժում իրերը գնում է Ռեգինա Ղազարյանի հարեւան` ինժեներ էլեկտրիկը «Տոպազ-99»»ՍՊԸ տնօրեն Հրանտ Բաբանյանը, իմանալաով իրերի պատմությունը, այն նվիրել է Ռեգինայի հաստատումով, ՉՏԹ -ին :Արկղն ունի քսանմեկ ձայնասկավառակի տեղ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7573