Ձայնապնակ «Բայաթի Շիրազի», «Բայաթի Իսպահան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայնապնակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով։ Ձայնապնակի վրա ձայնագրված են՝ 1 «Բայաթի Շիրազի», 2.«Բայաթի Իսպահան» կատարում է Ադրբեջանի ֆիլհարմոնիայի ժող. նվագարանների նվագախումբը, գեղ. ղեկ՝ Ա. Իոնիսյան, մենակատարներ Կուրբան Պրիմով, Սողոմոն Սերյանյան: Կատարող՝  Կուրբան Պրիմով, Սողոմոն Սերյանյան Նյութը՝  Պոլիվինիլքլորիդ Արտադրողի անվանումը՝  Նոգինյան գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Տրամագիծ (սմ)՝  25 Հայտնաբերման ժամանակը՝  1988 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397- 69 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174