Ձայնապնակ «Անդրանիկ» երգի-պարի անսամբլ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայնապնակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով։ Ձայնագրված են. 1. «Հենզելի», «Իմ անուշ տավիղ», «Ձկնորսների պարային սյուիտ» 2. «Անդրանիկի հարսանիքը», որը կազմված է հետևյալ ստեղծագործություններից՝ «Հարսանիքի նախապատրաստությունը», «Հարսանիքը», «Պայքարը պատմության համար»: ԱՄՆ-ի Հայկական բարեգործական ընկերության բեմադրող ռեժիսոր՝ Նորայր Դեմիրճյան, բալետմաստյեր՝ Ռենդի Շապա-Գուլյան, կատարում է «Անդրանիկ» երգի-պարի անսամբլը: Կատարող՝  «Անդրանիկ» երգի-պարի անսամբլ, բալետմաստյեր` Ռենդի Շապա-Գուլյան Նյութը՝  Պոլիվինիլքլորիդ Բեմադրող ռեժիսոր՝  Նորայր Դեմիրճյան Արտադրողի անվանումը՝  ՀԲԸ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Տրամագիծ (սմ)՝  31 Նվիրատու՝  Լ. Բարսեղյան Հայտնաբերման ժամանակը՝  1982 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4155/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-102