Ձախ ձեռքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA MAIN GAUCHE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, բաց շագանակագույն: Շապիկի վերին ձախ անկյունում գրքի արժեքն է, աջում՝ մատենաշարի անվանումը: Ներքևում՝ հեղինակի անուն, ազգանունը, ավելի ներքև՝ գրքի վերնագիրը: Կենտրոնում՝ սև, ուղղանկյուն շրջանակի մեջ կիսամերկ /մինչև գոտկատեղը/ սևամորթ, երիտասարդ աղջկա նկարն է: Վզին կան հուլունքներ, թևերին՝ ապարանջաններ: Մազերը սև, ժպտադեմ այս կինը ձեռքերը օղակել է գլխի շուրջը և նայում է հեռուն: Գոտկատեղից ներքև փաթաթվել է դեղին զոլերով կտորով: Շապիկի ամենաներքևում հրատարակչության անվանումն է և հասցեն: Ֆորզացը համր է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է, շրջերեսին հեղինակի նույն հրատարակչության կողմից հրատարակած գրքերի ցանկն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են: Հեղինակ՝  Մոպասան Էջ՝  62 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  17x23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6625