«Հրուշակի գործարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ալեքսանդրապոլի XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլի հրուշակի գործարանը: Առանձնապես գեղեցիկ է գործարանի մուտքի ուղղանկյունաձև քարե, եռակող, նախշազարդ շրջանակի մեջ առնված կամարակապ քանդակազարդ դարպասը: Կամարի վերին աջ և ձախ կողմերում՝ պատին ամրացված են քարե թմբկաձև վարդյակներ: Շինությունն ունի կամարակապ բացվածքով փայտյա 4 պատուհաններ: նկարի ձախակողմյան մասում պատկերված է գործարանի շենքի մյուս հատվածը՝ իր ծխնելույզով: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 68 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/6 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9