Հրաբուխ

Հրաբուխ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հրաբուխ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միքայէլ Մանուէլեան. Հրաբուխ. Դրամա 2 գործողութեամբ. Հրատարակութիւն տիկ. Ս. Դիլանեանի: Թիֆլիս, տպարան «Պռօգռէս», Լորիս-Մելիքեան փողոց, N1, 1916: Շապիկը սպիտակ կավճապատ թղթից է, առաջին կազմերեսը՝ պատկերազարդ՝ մանանեխագույն ֆոնի վրա պտուտակաձև սպիտակ նախշերով, վերևի մասում սպիտակ տառերով գրված են վերնագիրն ու հեղինակի անունը, ներքևի մասում պատկերված է սպիտակ զգեստով ու երկար մազերով աղջիկ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր կնիքը: Գիրքը մասնատված է, առաջին կազմերեսը՝ մաշված: Հեղինակ՝  Մանվելյան Միք. Էջ՝  62 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/457