Հուշիկներ: Ա. շրջան

Հուշիկներ: Ա. շրջան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յուշիկներ: Ա. շրջան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պերճ Պռօշեանց. Յուշիկներ: Ա. շրջան. - Թիֆլիս, 1894, տպարան Մ. Վարդանեանցի / типографiя М. Вартанянца, Велям. ул. д. N7: Շապիկը բաց վարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, նույն տեղում և վերևի մասում՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը, վերևի մասում նաև սև թանաքով ընծայագիր՝ «Մեր քանքարաշատ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանցին բարեկամական նուէր հեղինակից. 22 հոկտ. 1894. Թիֆլիս»: Վերջին էջ 271-ին հաջորդում է «Покаленная роспись дворянъ Хубовыхъ» խորագրով սխեման: Կազմերեսները խունացած և մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Պռոշյան Պ. Էջ՝  /2/, 271, 1 թ. սխեմա Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/77