Հուշարար: Թատերական, գրական, գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Շաբաթաթերթ Բնօրինակի անվանում՝  Յուշարար: Թատերական, գրական, գեղարւեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Մարիամ Մեհրաբեան. Յուշարար: Թատերական, գրական, գեղարւեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ. Առաջին՝ 1907 տարի, N1, ուրբաթ, փետրվարի 16. - Թիֆլիս, 1907, տպարան «Հերմես»: Շապիկը բաց մոխրականաչավուն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, մաշված և մասնատված: Կազմող՝  խմբ.-հրատ.` Մարիամ Մեհրաբեան Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  21,3 Երկարություն (սմ)՝  29,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1051-1