Հուշամեդալ«Արփա-Սևան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև է: Մի երեսին պատկերված է բարձրաքանդակ թունելում աշխատելիս հորատող բանվոր-թունելագործ: Պատկերից ձախ գրված է «21 ՄԱՐՏ 1981», իսկ աջում փորագրված է «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» գրությունը: Մյուս երեսին եզրերում բարձրաքանդակ ժայռեր են, դրանց մեջտեղի հատվածում՝ ջրի ալեկոծ ալիքներ, որից վերև լեռների պատկերներ կան: Վերևի ձախ կողմում փորագրված է ռուսերեն «АРПА СЕВАН»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  մետաղի համաձուլվածք Տրամագիծ (սմ)՝  6.9 Նկարագրություն՝  Հուշամեդալը նվիրվում է Արփա-Սևան թունելի կառուցմանն ու շահագործմանը: Նվիրատու՝  Ա. Վ. Սարգսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7732/2 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-76