Հուշամեդալ «Հանուն արդարության Նեմեսիս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Դիմերեսին պատկերված է բարձրադիր արծիվ՝ հենված թրի երախակալին: Այն խորհրդանշում է մեր ժողովրդի անկոտրում կամքը՝ զենքով պայքարելու իր արդար իրավունքը և ահեղ դատաստանի ենթարկելու իր թշնամիներին: Մեդալի վրա առկա է «Հանուն արդարության Նեմեսիս» կիսալուսնաձև գրություն: Դարձերեսին պատկերված է Արարատ լեռը՝ ծագող արևով: Հուշամեդալը հետմահու տրվել է Սողոմոն Թեհլիրյանին՝ 03.06.2016թ. «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության կողմից: Հեղինակ՝  Էդուարդ Սեդրակյան (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ) Նյութը՝  արծաթ, ոսկեզօծ Քաշ (գր)՝  45 գրամ Տրամագիծ (սմ)՝  53 մմ Հաստություն (սմ)՝  3մմ Նվիրատու՝  Ռոմիկ Հովնանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՀՀ, ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2016 Նկարագրություն՝  Հուշամեդալը հետմահու տրվել է Սողոմոն Թեհլիրյանին՝ 03.06.2016թ. «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության կողմից: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  <<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ Շիֆր՝  բ-5 Բաժնեհաշվառանիշ՝  396