Հուշամեդալ «Երևանի Մետրոպոլիտեն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև է, մետաղյա: Դիմերեսին կենտրոնում ունի կլոր անցք, որի ստորին հատվածում մետրոյի գնացքի պատկերով հավելված կա: Կենտրոնի անցքից վերև Հանրապետության հրապարակի ժամաշտարակն է պատկերված՝ Արարատի ֆոնի վրա, իսկ անցքից ներքև ռելսեր են՝ վրան «M» տառը և «1980»: Ձախ կողմում հայերենով գրված է «Երևանի Մետրոպոլիտեն», աջ կողմում՝ նույնը ռուսերենով: Մյուս երեսին համակենտրոն շրջաններ են, իսկ կենտրոնի անցքից ճառագայթաձև գրված են Երևանի մետրոպոլիտենի կանգառների անունները: Կենտրոնի անցքից ներքև պատկերված ռելսերի տակ գրված «M»-ից ներքև հայերեն ու ռուսերեն Երևան է գրված: Նվիրված է Երևանի մետրոպոլիտենի կառուցմանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  մետաղ Տրամագիծ (սմ)՝  ընդհ.՝ 6, կենտրոնական անցքը՝ 1.8 Նվիրատու՝  Ռ. Ս. Ղալթաչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7733/3 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-77