Հուշամեդալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Հուշամեդալ՝ նվիրված Մելիքի տոհմի՝ Ռնդամալ /Ջրառատ/ և Վարդենիս ներգաղթելու 160 ամյակին: Հուշամեդալի առաջին երեսին ընդհանուր գեղարվեստական ձևավորված ֆոնի վրա կենտրոնում գրված է ,,Մելիքի տոհմ՛՛, իսկ շրջագծի երկայնքով ձախից աջ գրված է ,,Վարդենիս 1827 Ռնդամալ 1987՛՛: Հուշամեդալի երկրորդ երեսին, կենտրոնում պատկերված է վազող վագր՝ մեջքին արևի ճառագայթներ, ներքևում պատկերված է խաչ՝ երկու կողմերում բացված գրքեր: Աջ և ձախ կողմերում, շրջագծին հավասար պատկերված են ցորենի հասկեր: Հուշամեդալը վերևում ունի անցք, որի միջով օղ է անցկացված: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Համաձուլվածք Տրամագիծ (սմ)՝  9սմ Նվիրատու՝  Ժ.Գևորգյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1516 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 331