«Հունգարիայի ժողովրդական արվեստը» ցուցահանդեսից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մի պահ ՀԱՊԹ-ի կենտրոնական սրահում Հունգարիայի ժողովրդական կիրառական արվեստին նվիրված ցուցահանդեսից։ Առջևի պլանում երևում են սափորներ, որոնք դրված են ուղղանկյունաձև պատվանդանի վրա։ Ետին պլանում երևում են աթոռներ, սեղան, որոնք դրված են վահանակի վրա, խորանի պատին ամրացված է կարպետ և ցուցափեղկերում տեղադրված են հունգարական ժողովրդական տարազամասեր։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Չափս՝  6*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6317/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-419