Հորթարած Մուսին: Պոեմա մանուկների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հորթարած Մուսին: Պօէմա մանուկների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յակ. Աղաբաբ. Հորթարած Մուսին: Պօէմա մանուկների համար. Յաւելւած «Հասկեր» ամսագրի. Հրատ. «Նւէր մանուկներին» N27. - Թիֆլիզ, 1915, տպարան Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները մաշված և մասնատված են: Հեղինակ՝  Աղաբաբ, Հակոբ Էջ՝  48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  22,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/901