Հովհաննես Հովհաննիսյան: Սիրո և գաղափարի սգավոր երգիչը

Հովհաննես Հովհաննիսյան: Սիրո և գաղափարի սգավոր երգիչը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յովհաննէս Յովհաննիսեան: Սիրոյ և գաղափարի սգաւոր երգիչը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհաննէս Մալխասեան. Յովհաննէս Յովհաննիսեան: Սիրոյ և գաղափարի սգաւոր երգիչը. - Թիֆլիս, 1913, տպարան «Էսպերանտօ»: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Հովհաննես Հովհաննիսյանի: Վերջին էջ 45-ին հաջորդող թերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը թեթև մաշված են: Հեղինակ՝  Մալխասյան Հ. Էջ՝  45 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/70