Հովհաննես Լազարյան. 1735-1801

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Հովհաննես Լազարյան. 1735-1801: Լազարյան ճեմարանի հիմնադիր Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2001 թ. շրջանառության մեջ է դրվել «Հովհաննես Լազարյանի մահվան 200-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Լազարյանի դիմանկարը Լազարյան ճեմարանի խորքին, ճեմարանի մեդալը: Հովհաննես Լազարյանը (1735-1801), ազգային ազատագրական շարժման գործիչ և արդյունաբերող: Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում: Հիմնադրել է նաև Լազարյան ճեմարանը Մոսկվայում և օրիորդաց դպրոցը՝ Ցարսկոյե Սելոյում: Կառուցել է հայկական եկեղեցիներ Մոսկվայում, Պետերբուրգում և մետալուրգիական գործարաններ՝ Ռուսաստանում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  6,2x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 Նկարագրություն՝  Հովհաննես Լազարյանի մահվան 200-ամյակը: Անվանական արժեքը՝ ՀՀ դրամ 300 դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  158-Նամ.