Հովհաննես Զարդարյան․ «Գարուն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  4x3սմ Նկարագրություն՝  Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը։ Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Դովլաթյան Դավիթ Տպարան՝  Lowe Martin Group Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2168-Նամ․