«Հով արեք» պար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ. օգոստոսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային: Յուրաքանչյուր փոստային նամականիշն ունի 280 ՀՀ դրամ անվանական արժեք:Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով Արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ ներառված հայտնի հայ երաժշտագետ, երգահան և քահանա Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք, ովքեր այն դարձնում են ավելի նրբագեղ և քնքուշ: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում: Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական և հեզաճկուն շարժումներից: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  4x3սմ Նկարագրություն՝  Միջազգային. Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր։ Անվանական արժեքը՝ 280 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2234-Նամ․