Հոմերոսի Ոդիսական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոմերոսի Ոդիսական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոմերոս: Հոմերոսի Ոդիսական. Հատոր Բ. Թարգմանեց ի հելլենականէ Հ. Եղիա Վ. Թոմաճան ի Մխիթարեան ուխտէն. - ի Վենետիկ, 1848 (երկրորդ տտղթին՝ ՌՄՂԶ), ի տպարանի Սրբոյն Ղազարու: Գիրքն ունի գեղեցիկ ձևավորում՝ կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են շագանակագույն կաշվով: Կռնակը նույն կաշվից է, վրան՝ մուգ կապույտ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հատորի համարը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են՝ բաց ու մուգ մոխրագույն, բալագույն ու դեղին մարմարե մակատեսքով: Անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Անվանաթերթին հաջորդում է ճակատանկար՝ հունական անտիկ թեմայով պատկեր, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Հոմերոս Թարգմանիչ՝  հ. Եղիա վ. Թոմաճան Էջ՝  447 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1848, տտղթ.` ՌՄՂԶ Լայնություն (սմ)՝  9,8 Երկարություն (սմ)՝  15,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/797