Հոմերոսի Եղիական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոմերոսի Եղիական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոմերոս. Հոմերոսի Եղիական. Հատոր Ա. Թարգմանեաց ի հելլենականէ Հ. Եղիա Վ. Թոմաճան ի Մխիթարեան ուխտէն. - Ի Վենետիկ, 1843, ի տպարանի Ս. Ղազարու: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ բալագույն երանգով կլորավուն պուտերով, նաև շրջանակված են մանր ոսկեգույն նախշերով ուղղանկյուններով: Կռնակը դարչնագույն կաշվից է, վրան սոսնձված են կապույտ ու սև մաշկալաթե ուղղանկյունաձև կտորներ, որոնց վրա ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հատորի համարը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Գիրքն ունի երիզավոր դարչնագույն էջանշան: Ֆորզացները գունազարդ ամուր թղթից են՝ կանաչ հիմնագույնով և սև-բալագույն կլորավուն անձև նախշերով: Անվանաթերթի վերևի մասում, սրան հաջորդող ճակատանկարի դարձերեսին և հիմնական էջ 1-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմի անկյունները և կռնակը մաշված են, էջերին կան մանր կեղտաբծխեր: Հեղինակ՝  Հոմերոս Թարգմանիչ՝  Եղիա Վ. Թոմաճան Էջ՝  /2/, 38, 634 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի, մաշկալաթ, երիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1843 Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  15,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/796