Հոմերի Իլիական

Հոմերի Իլիական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոմերի Իլիական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոմերի Իլիական. Հան ի հայ Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի ի Մխիթարեանց. - Ի Վենետիկ, 1864, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը ամուր ստվարաթղթից է: Կազմերեսները պատված են սև-կապտավուն մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է գրքի վերնագիրը: Ֆորզացները կոշտ հարդագույն թղթից են: Առաջին ֆորզացի կենտրոնում և վերջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Անվանաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննեսին Ֆիլիպից»: Անվանաթերթի և տիտղոսաթերթի միջև՝ առանձին թերթի վրա, պատկերված է Հոմերոսի կիսանդրին: Կազմերեսները և կռնակը խունացած են, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Հոմերոս Թարգմանիչ՝  Արսեն Կոմիտաս Բագրատունի Էջ՝  /4/, 454 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1864 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/616