Հոդվածներ՝ «Նինա Մակարովա» և «Արամ Խաչատրյանի պատասխանը քննադատությանը» («Աշխատանք» թերթ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  " Առաջին հոդվածում Նինա Մակարովայի (Արամ Խաչատրյանի կինը) կյանքի և ստեղծագործության, Սալոնիկում նրա համերգի մասին տեղեկություններ են: Երկրորդ հոդվածում Խաչատրյանը կիսվում է հունական թերթերում կոմպոզիտոր Կունադիսի քննադատության վերաբերյալ իր կարծիքի մասին: Հոդվածում Խաչատրյանը իր երախտագիտությունն է արտահայտում հունական ունկնդրին իր հեղինակային համերգների ժամանակ ջերմ ընդունելության համար, որոնց մասնակցել են Ն. Շախովսկայան, Վ. Պիկայզենը և շնորհակալություն հայտնում հատուկ իր հեղինակային համերգներին Սալոնիկ հրավիրված Աթենքյան սիմֆոնիկ նվագախմբին: Թերթում տպագրված են Նինա Մակարովայի և Արամ Խաչատրյանի լուսանկարները: Տեքստը՝ հուներեն: " Էջ՝  1 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սալոնիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  30 օգոստոսի, 1965 թ. Նվիրատու՝  Կարեն Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  238 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-142