Հոդվածներ՝ «Հինգ երաժշտական օր» և «Ա. Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը»՝ «Музыкальная жизнь» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Հինգ երաժշտական օր» հոդվածում խոսվում է Գորկի քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում Ա.Խաչատրյանի, Ն.Մակարովայի և ուրիշ կոմպոզիտորների և կատարողների այցի, Ա.Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտի, մենակատար՝ Յակով Ֆլիերի, ինչպես նաև Ն.Մակարովայի «Զոյա» օպերայից հատվածների կատարման մասին: Գ.Շնեերսոնի «Ա.Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը» հոդվածը նվիրված է ստեղծագործության առաջին կատարման 25-ամյակին: Կոնցերտը առաջին անգամ կատարվել է 1937թ-ի հուլիսի 12-ին «Սոկոլնիկի» զբոսայգու բեմահարթակում, մենակատար՝ Լև Օբորին, դիրիժոր՝ Մ.Շտեյնբերգ: Հեղինակ՝  Յա. Պլատեկ, Գ. Լոսև, Գ. Շնեերսոն Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Մարգարիտա Մակարովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962թ. հուլիս թերթ՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1545 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-946