Հոդված՝ Սաշա Օգանիզաշվիլի - «Թառ և գահ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Արվեստ» ամսագրից կտրված մի թերթ է՝ սոսնձված ստվարաթղթի վրա: Հանդեսի 13-րդ էջում տեղադրված է անվանի երաժիշտ Ս. Օգանիզաշվիլու «Թառ և գահ» հոդվածը, որը հեղինակի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքն է: Հոդվածում Ս. Օգանիզաշվիլին խոսում է նվագարանի ծագման, կառուցվածքի, հիշողության և նրա հետ կապված ժողովրդական ավանդույթների մասին, համեմատություններ անում Պարսկաստանում, Կովկասում, Չինաստանում և արևելյան այլ երկրներում տարածված թառերի միջև: Հոդվածի հետ տպագրվել է նաև նրա լուսանկարը՝ ձվաձև շրջանակով, որտեղ երաժիշտը պատկերված է հասուն տարիքում: Հոդվածը կիսատ է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Չափս՝  22*30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/257 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265