Հոդված՝ «Որոնումները կարելի է շարունակել»՝ «Красное знамя» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում տրվում է քննադատական գնահատական Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետին, որը բեմադրել է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, բալետմայստեր՝ Եվգ.Չանգա, նկարիչ՝ Ա.Միրզոյան: Խոսվում է ներկայացման մեջ իրականացված տաղանդավոր ու հետաքրքիր լուծումների մասին (Սպարտակի մահվան և «ողջեր» պատմական մարտի տեսարանները), գլխավոր դերակատարների՝ Վ.Խանամիրյանի և Ջ.Քալանթարյանի պրոֆեսիոնալիզմի մասին: Նշվում են նաև ներկայացման թերությունները: Գնահատական տալով ներկայացմանն ամբողջությամբ, հեղինակն այն չի համարում հաջողված, քանի որ խորեոգրաֆիան չէր համապատասխանում Ա.Խաչատրյանի հիանալի երաժշտությանը, ինչպես նաև, նա գտնում է, որ բացակայում է կոմպոզիտորի գեղարվեստական մտքի հստակ պատկերացումը: Հեղինակի կարծիքով Հռոմի պատմական հերոսի փոխարեն բալետմայստերը ներկայացրել է սովորական մարդու պատմություն: Հեղինակ՝  Վլադիմիր Ազարյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կրասնոդար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961թ. 12 օգոստոսի թերթ՝  2 Նվիրատու՝  Ա. Միրզոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1429 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-755