Հոդված՝ «Նյու Յորքի հանդիսատեսը ողջունում է Ա.Խաչատրյանին» «Հուշարար» թերթում (ԱՄՆ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Հուշարար» թերթում (ԱՄՆ), որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի և նրա ընտանիքի պատվին Նյու Յորքում կայացած ընդունելության մասին, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Գավուկյանների ստուդիայում: Նշվում է նաև, որ ընդունելության ժամանակ կոմպոզիտորին և նրա ընտանիքին ուղեկցում էին ամերիկացի հայտնի դիրիժոր Լ.Ստոկովսկին, Ալեք Մանուկյանը, Արաքս Էքսերջյանը և պաշտոնատար այլ անձինք: Հոդվածի ներքևում կա գրառում ֆիլհարմոնիկ դահլիճում կայացած Խաչատրյանի հեղինակային համերգի մասին, որտեղ նա ղեկավարել է Վաշինգտոնի ազգային նվագախումբը: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  28 մարտի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1763