Հոդված՝ «Նյու Յորքի հայ արվեստագետներն ու մտավորականները պիտի մեծարեն Ա.Խաչատրյանին» «Պայքար» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Պայքար» թերթում, որտեղ խոսվում է երեկոյի մասին, որը կազմակերպել էին Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ի պատիվ Ա.Խաչատրյանի և նրա կնոջ՝ Ն.Մակարովայի «Պլազա» հյուրանոցում: Երեկոն բաղկացած էր երեք մասից. 1. Ա. Խաչատրյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող նյութերի ցուցադրություն, 2. Երաժշտական, որտեղ կատարվել են Խաչատրյանի և Մակարովայի ստեղծագործությունները, 3. Ա.Խաչատրյանի ելույթը: Թվարկված են ներկա գտնվողների անունները, որոնց թվում էին Ռուբեն Մամուլյանը և դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  9 մարտի, 1968թ. թերթ՝  1 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1637