Հոդված՝ «Հայկական սիմֆոնիկ երաժշտական ընկերության համերգը Լոս-Անջելեսի մեջ» «Լրաբեր» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Լրաբեր» թերթում, որտեղ խոսվում է Հայկական ընկերության սիմֆոնիկ երաժշտության «Dorothy Chandler» համերգասրահում կայացած համերգի մասին, որը նախատեսված էր 3500 ունկնդրի համար: Համերգին հնչել է Ա.Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը: Կոմպոզիտորը կնոջ՝ Նինա Մակարովայի հետ՝ որպես ունկնդիրներ ներկա են գտնվել դահլիճում, ինչն էլ ավելի հանդիսավորություն և փայլ է հաղորդել համերգին: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Ա.Մուրադյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  13 փետրվարի, 1972թ. թերթ՝  2 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1691