Հոդված՝ «Կոմպոզիտորի մեծ կյանքի վավերագրերը» «Սովետական Հայաստան» թերթում

Հոդված՝ «Կոմպոզիտորի մեծ կյանքի վավերագրերը» «Սովետական Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդերը կոմպոզիտորի որդու նվիրաբերած փաստաթղթերով և թանկարժեք իրերով համալրելուն։ Դրանց թվին են պատկանում՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ստուգման գրքույկը (1929-1934թթ.), սովետական և արտասահմանյան շքանշանները, դիպլոմները, որոշումները, Ա.Խաչատրյանի և երաժշտագետ Գ.Շնեերսոնի զրույցների ձայնագրությունները մագնիտոֆոնային ժապավենների վրա, կոմպոզիտորի ստեղծագործությունների արտասահմանյան հրատարակությունները, տարբեր լուսանկարներ և նամակներ, Ա.Բաբաջանյանի «Էլեգիայի» բնօրինակը՝ նվիրված Խաչատրյանի հիշատակին, ռեժիսոր՝ Յու.Ալդոխինի «Արամ Խաչատրյանի վերջին դասերը» ֆիլմը: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Ն. Մելիքյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ստացված է Ергорсправки-ից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  14 մայիսի, 1980թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2060 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2351