Հոդված՝ «Խաչատրյանի հաջողությունը Դետրոյթում և Ինդիանապոլիսում» «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի հեղինակային համերգի մեծ հաջողության մասին Դետրոյթում: Կոմպոզիտորը ղեկավարել է Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախումբը: Կատարվել են կոմպոզիտորի Երկրոդ սիմֆոնիան, Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան, մենակատար՝ սովետական թավջութակահարուհի Կարինե Գեորգիան: Խոսվում է նաև համերգից հետո Խաչատրյանի պատվին տրվող խնջույքի մասին, որը կազմակերպվել էր հայկական համայնքի կողմից հայկական մշակութային կենտրոնում, որին մասնակցում էին արքեպիսկոպոսներ, պաշտոնատար անձիք և հարգարժան հյուրեր: Տեքստը՝ անգլերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  8 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1725