Հոդված՝ «Երաժշտությունը Կենտրոնական Ամերիկայում» «The Kansas city times» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «The Kansas city times» թերթում, որտեղ խոսվում է Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի հսկայական հաջողության մասին, որի ընթացքում նա ղեկավարել է Կանզասի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև սովետական երիտասարդ թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի փայլուն ելույթի մասին, որը հանդես է եկել Ա.Խաչատրյանի Թավջութակի կոնցերտ-ռապսոդիայի կատարումով: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Ջոն Հակինս Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  21 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1784