Հոդված՝ «Երաժշտության 100 րոպե»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Շաբաթ» («Неделя») թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի ստեղծագործական գործունեության մասին: Հարցազրույցի մեջ կոմպոզիտորը պատմում է իր բազմաթիվ արտասահմանյան հյուրախաղերի, մասնավորապես, 1963թ. Բուենոս-Այրեսում կայացած համերգի մասին: Ջերմությամբ է հիշում իր ուսուցչին՝ Ն.Մյասկովսկուն, ինչպես նաև պատմում իր հետագա ծրագրերի մասին: Թերթում տեղադրված են լուսանկարներ. Ա.Խաչատրյանը դիրիժորական վահանակի առջև՝ Համագումարների պալատում, աշխատելիս, թոռնիկի հետ, կնոջ՝ Նինա Մակարովայի հետ: Հեղինակ՝  Ա. Մեդվեդև, Ա. Մենդելեև Նյութը՝  Տպագիր թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963թ. նոյեմբեր թերթ՝  1 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  504 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-243