Հոդված՝ "Արվեստը բարության համբավաբերն է"

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը թարգմանված է հայերեն “Moscow News” թերթից: Հոդվածում Խաչատրյանը նշում է, որ արվեստի հիմնական խնդիրներից է մարդկանց միավորումը և դա բնորոշ է երաժշտությանը, քանի որ երաժշտությունը համարվում է մարդկանց շփման ավելի թեթև միջոց: Հեղինակը նաև նշում է, որ այցելել է աշխարհի 42 երկրներ, որտեղ երբեմն ստիպված էր լսել, որ կյանքն ու արվեստը տարբեր հասկացություններ են, բայց դա այդպես չէ: Ըստ նրա՝ երաժշտությունը մեծ ուժ է, որը կարող է ոգևորել ունկնդրին: Այդ ճանապարհորդությունների ընթացքում նա հանդիպել է շատ հանճարեղ երաժիշտների, նվագախմբերի և այլն: Կազմի մյուս կողմում և էջ 48-ում զետեղված են Արամ Խաչատրյանի դիմանկարները: Հեղինակ՝  Արամ Խաչատրյան Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  355 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-200