Հոդված՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը»՝ Նյու-Յորքի «Երիտասարդ Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տպագրվել է Նյու-Յորքի «Երիտասարդ Հայաստան» թերթում: Խոսվում է Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ստեղծման, թանգարանում արդեն իսկ հավաքված ավելի քան 2300 նյութերի (ստեղծագործությունների ձեռագրեր, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր, ձայնասկավառակներ, գրքեր, մագնիտոֆոնային ձայնագրություններ և այլն) մասին: Խոսվում է նաև նոր շենքի նախագծի մասին (ճարտարապետ՝ Է.Ալթունյան, էսքիզներ՝ Մարկ Գրիգորյանի), որին մահվանից ընդամենը 3 ամիս առաջ ծանոթացել է Ա.Խաչատրյանը՝ թողնելով իր նկատառումները և լրացումները նախագծի ալբոմում: Հոդվածը հայերեն է: Հեղինակ՝  Լևոն Քեշիշյան (լրագրող Նյու-Յորքից) Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու-Յորք (ԱՄՆ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. սեպտեմբեր թերթ՝  1 Նվիրատու՝  Լևոն Քեշիշյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1395 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-725