Հոդված՝ «Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, որը սահմանել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» «Լրաբեր» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Լրաբեր» թերթում, որտեղ խոսվում է ՀԲԸՄ-ի կողմից Ա.Խաչատրյանի անվան կրթաթոշակ սահմանելու մասին: Այն երկու տարին մեկ կշնորհվի ամենաշնորհալի ամերիկահայ երաժշտության ուսանողին, կամ երիտասարդ երաժշտին, որը կատարում է Խաչատրյանի ստեղծագործությունները: Կրթաթոշակի մասին ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանը հայտարարել է 1968թ-ի հունվարի 26-ին կոմպոզիտորի պատվին կազմակերպված ընդունելությանը Նյու Յորքում: Հայտարարությունը ընդունվել է մեծ խանդավառությամբ: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 ապրիլի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1812