Հոդված՝ «Արամ Խաչատրյան. Կյանքի պատմություն» «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում: Այն համառոտ ակնարկ է Ա.Խաչատրյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին, որտեղ նկարագրվում է կոմպոզիտորի կյանքը՝ նրա ծննդյան օրվանից մինչև 1960 թվականը, երբ նա այցելել է Լատինական Ամերիկայի երկրներ: Զետեղված են նաև կոմպոզիտորի ստեղծագործությունների անվանումները, թվարկվում են երկրները, որտեղ հանդես է եկել Ա.Խաչատրյանը, ինչպես նաև կոչումները: Խոսվում է նաև կոմպոզիտորի երաժշտական-հասարակական գործունեության մասին: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  25 հունվարի, 1968թ. թերթ՝  2 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1719