Հոդված՝ «Ա.Խաչատրյանը Ամերիկայի մեջ» «Ազդակ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է Բեյրութի «Ազդակ» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի և Վաշինգտոնի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի մասին, որն անցել է մեծ հաջողությամբ: Դրա վկայությունն է դահլիճի բոլոր ազատ անկյուններում տնօրինության կողմից լրացուցիչ աթոռներ տեղադրելու մասին հաղորդումը: Համերգին մասնակցել է թավջութակահարուհի Կարինե Գեորգիանը: Խոսվում է նաև կոմպոզիտորի պատվին տրված երեկոյի մասին, որին մասնակցել է աշխարհահռչակ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Նա ողջույնի խոսքով ելույթ է ունեցել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  23 հունվարի, 1968թ. թերթ՝  1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1575