Հոգևարքի ծիծաղը: Պատմվածք Բաքվա սարսափներից

Հոգևարքի ծիծաղը: Պատմվածք Բաքվա սարսափներից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոգևարքի ծիծաղը: Պատմուածք Բագուայ սարսափներից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ավետիսյան Մ. Հոգևարքի ծիծաղը: Պատմուածք Բագուայ սարսափներից. Հրատարակութիւն Յ. Դաւթեանի. Մարգար: /Արտատպած «Արշալույս»-ից/: Բագու, տպարան Ն. Ա. Երևանցեանի, 1906: Շապիկը բաց կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 35-ի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Շապիկը խունացած է, եզրերը՝ մաշված: Հեղինակ՝  Ավետիսյան Մարգար Էջ՝  35 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/465