Հոբելյանական Մեդալ «Աշխատանքային արիության համար Ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեդալի դիմերեսին՝ փայլատ ֆոնի վրա պատկերված է Վ.Ի.Լենինի ռելիեֆային պրոֆիլը՝ դեպի ձախ շրջված: Ներքևում «1870-1970 թթ.» մակագրությունն է: Դարձերեսին՝ «Աշխատանքային արիության համար Ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մակագրությունն է, կենտրոնում՝ մուրճ ու մանգաղի և ներքևում հնգաթև աստղի պատկերներն է : Շքանշանը միացվում է ուղղանկյուն բլոկին։ Բլոկը պատված է կարմիր մետաքսե մուարե ժապավենով։ Ժապավենի վրա կան չորս երկայնական դեղին գծեր: Նյութը՝  արույր, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ. նոյեմբեր Չափս՝  3*6.5*0.5 Նվիրատու՝  Իրինա Մանուկյան Հեղինակ՝  Նիկոլայ Սոկոլով (դիմերես) և Ալեքսանդր Կոզլով (դարձերես) Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան,Պատկանել է Սարդարապատի ճակատամարտի մանակից Հրաչյա Սեդրակի Մանուկյանին, Ով պարգևատրվել է 1970թ.: Տրամագիծ (սմ)՝  3,2 Հայտնաբերման ժամանակը՝  1970 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6220/1 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-62